Instagram-ի մասնագետները անջատել են Gifhy ծառայությամբ ինտեգրացիան, որը թույլ էր տալիս GIF պատկերներ օգտագործել լուսանկարների եւ տեսանյութերի ձեւավորման համար: Պատճառը ռասիստական GIF պատկերներնեն, որոնք հայտնաբերել են ծառայության ղեկավարները, հաղորդում է  The Verge-ը:

GIF պատկերներից մեկը, որը հասանելի էր Instagram-ի օգտատերերի համար, «սեւամորթների հանցագործությունների արդյունքում մահվան հաշվիչ է» իրենից ներկայացնում:

Սոցցանցի օգտատերերից շատերը Instagram-ին մեղադրել են ռասիզմի համար:

«Նման բովանդակությունը տեղ չունի Instagram-ում: Մենք դադարեցրել ենք Gifhy-ը այնքան ժամանակ, մինչեւ իրավիճակը չհետաքննվի», -  նշել են սոցցանցի ներկայացուցիչները:

Նրանք ընդգծել են՝մինչեւ ընկերությունում վստահ չլինեն, որ նման բան տեղի չի ունենա, GIF պատկերները չեն գործի հավելվածում: