ՍՍ զորքերի նախկին ունտերշարֆյուրեր, 96-ամյա Օսկար Գրյոնինգը, որը հայտնի է որպես «Օսվենցիմի հաշվապահ», մահացել է Գրեմանիայի հոսպիտալում, հաղորդում է Spiegel-ը:
Նրա տվյալներով՝ Գրյոնինգը մահացել է մարտի 9-ին: Հանովերի դատախազության ներայացուցիչը հրատակարությանը հաղորդել է, որ դատախազները Գրյոնինգի փաստաբանից «համապատասխան հաղորդագրութուն» են ստացել:
2015 թվականին Օսկար Գրյոնինգը դատապարտվել էր չորս տարվա ազատազրկման Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարում 300 հազար մարդու սպանությանն առնչություն ունենալու մեղադրանքով:
«Օսվենցիմի հաշվապահը» բողոքարկել է դատավճիռը, նրա փաստաբանը կարծում էր, որ բանտարկությունը կխախտի Գրյոնինգի կյաքնի իրավունքը՝ հաշվի առնեկով նրա տարիքը եւ առողջական վիճակը: Այս տարվա հունվարին նա ներում շնորհելու համար էր դիմել, սակայն մերվել էր: Այդ պահին նա ոչ մի օր բանտարկված չէր եղել:




























