Ամերիկյան SpaceX ընկերության ղեկավար Իլոն Մասկը մտադիր է սեփական հումորային շոուն սկսել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Daily Beast պորտալը:
Պարբերականը նշում է, որ Մասկը պայմանավորվել է The Onion հումորային լրատվական գործակալության աշխատակիցների հետ շոուի ստեղծման աշխատանքների մասին:
«Լիովին ակնհայտ է, որ էլեկտրոմոբիլներից, տիեզերքի ուսումնասիրումից եւ նեյրոհամակարգչային ինտերֆեյսից հետո կատակերգությունը հաջորդ սահմանագիծն է, - ասել է Մասկը, - Ես չգիտեմ, թե ինչու ոչ ոք դա չի տեսնում»:
2014 թվականին միլիարդատերը մտածում էր գնել The Onion-ը, հաղորդում է Daily Beast-ը՝ վկայակոչելով աղբյուրը: Մասկը մի քանի տարի շարունակ շփում է The Onion-ի աշխատակիցների հետ եւ Twitter-ում եւ այլ սոցիալական ցանցերում փոխանակվում նրանց հետ իր սիրելի հումորներով:




























