ԱՄՆ-ում տասնյակ հազարավոր դպրոցականները եւ ուսուցիչները Ամերիկայի դպրոցներում զինված բռնության դեմ պայքարում Կոնգրեսի անգործության դեմ ի նշան բողոքի չեղարկել են դասերը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը».
Բողոքի ակցիան սկսվել է առավոտյան 10-ին եւ տեւել է 17 րոպե. յուրաքանչյուր րոպեն նվիրելով Մարջորի Սթոունման Դուգլասի դպրոցում զանգվածային հրաձգության հետեւանքով 17 զոհերին:
Սա առաջիկա շաբաթներին նախատեսված բողոքի ակցիաներից մեկն է:
Մարտի 24-ին Վաշինգթոնում պետք է անցկացվի March for Our Lives-ը: Իսկ ապրիլի 20-ին՝ Կոլորադոյի դպրոցում զանգվածային հրաձգության տարելիցի կապակցությամբ, դպրոցականները եւ ուսուցիչները մտադիր են հեռանալ դասերից:
Փետրվարի 14-ին Փարքլենդի դպրոցում տեղի ունեցած կրակոցներից հետո աշակերտները ակտիվորեն պայքարում են զենքի օրենսդրության բարեփոխման համար: Նրանք ստեղծել են Never Again MS աշակերտական կազմակերպությունը:




























