Բորիս Բերեզովսկու համախոհ, «Աէրոֆլոտ»-ի նախկին փոխտնօրեն Նիկոլայ Գլուշկովը, որը այս շաբաթ մահացել է Լոնդոնում, հնարավոր է, որ շնակապով է խեղդամահ եղել։ Այս մասին  The Independent պարբերականին պատմել է անանուն աղբյուրը։

Ավելի վաղ, մարտի 16-ին, Սքոթլենդ Յարդում հայտնել էին, որ ռուս ձեռներեցի մահվան պատճառն է եղել վզի հատվածում ճնշումը։

Ընդ որում չկա որևէ ապացույց այն մասին, որ այդ միջադեպը, ինչպես The Independent-ի զրուցակիցներն են հավաստիացնում, կապակցված է  եղել մարտի սկզբին Սոլսբերիում ԳՀՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի թունավորման հետ, որին Մոսկվան հետագայում մեղադրել էր Լոնդոնի օգին լրտեսության մեջ։ Սակայն այդ իրադարձությունների համաժամեցումը հավանաբար, կուժեղացնի Կրեմլի հետ հարաբերությունների լարվածությունը, նկատում են թերթի աղբյուրները։

Գլուշկովին մահացած էին գտել Լոնդոնի հարավ-արևմուտքում իր տանը։ Սկզբում բրիտանացի ոստիկանները 68-ամյա տղամարդու մահը համարել են «անբացատրելի»,  սակայն հետագայում դիահերձումը ցույց է տվել, որ գործարարի մահվան պատճառն է եղել «վզի հատվածում սեղմումը»։ Բրիտանական ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի հարցերով վարչությունը, որը հենց սկզբից զբաղվել էր այդ գործով, հիմա Գլուշկովի մահը դիտարկում է որպես սպանություն»,- հայտնել է հետո Սքոթլենդ Յարդը։

Սկոտլանդ Յարդը հայտնել է, որ Բերեզովսկու գործընկերը մահացել է խեղդամահ անելուց