Էգեյան ծովում՝ Հունաստանի Աղատոնիսի կղզու ափերի մոտ՝ նավակի խորտակման վայրում 14 միգրանտների եւ փախստականների դիակներ են հայտնաբերվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Փայտե նավակի վրա 21 մարդ էր եղել։ Երկու կնոջ եւ մեկ տղամարդու հաջողվել էր ափ հասնել։
Այժմ դեպքի վայրում որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվում։
Իմիգրացիոն քաղաքականության նախարար Դիմիտրիս Վիցասը ցավակցություն է հայտնել ողբերգության կապակցությամբ։
Հունաստանի ափերի մոտ, որտեղ խորտակվել էր միգրանտների նավակը, 14 մարդու դի է հայտնաբերվել
Հասանելի է
русский



























