Մոսկվայում հունվարի 11-ին կայացել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ամենամյա ավանդական հանդիպումը ԱՊՀ անդամ-պետությունների դեսպանների հետ՝ աշխատանքային նախաճաշի ձեւաչափով, հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն:
Քննարկվել են ԱՊՀ շրջանակներում համագործակցության արդիական հարցերը:
ԱՊՀ կազմում ընդգրկված են նախկին ԽՍՀՄ երկրները՝ բացառությամբ Վրաստանի եւ Բալթյան երեք երկրների:





























