Ամերիկյան Uber Technologies Inc. ընկերությունը համաձայնության է հասել հարավարեւելյան Ասիայում բիզնեսի մի մասը իր մրցակցին՝ մալայզիական տեխնոլոգիական ընկերությանը վաճառելու շուրջ, որը Grab տաքսի ծառայություն է մատուցում: Այս մասին Bloomberg-ին հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը:
Գործակալության զրուցակցի խոսքով՝ գործարքի հետագա քննարկումը, հնարավոր է, տեղի ունենա երկուշաբթի Սինգապուրում: Աղբյուրը հայտնել է, որ Uber-ը կվաճառի Ասիայում վարվող բիզնեսի մի մասը, այդ թվում՝ Uber Eats-ը: Bloomberg-ը նշում է, որ վաճառքից հետո Uber-ը կլքի շուկայի այս հատվածը, եւ Grab-ը կդառնա խոշոր խաղացող, որի գլխավոր մրցակիցը կլինի ինդոնեզական Go-Jek լոգիստիկ ընկերությունը:
Grab-ի եւ Uber-ի ներկայացուցիչները այս տեղեկությունը չեն մեկնաբանել:
Grab-ը տաքսի ծառայությունների եւ լոգիստիկայի ոլորտի ընդարձակ սպեկտր է առաջարկում: Նրա հավելվածից օգտվում է 86 մլն մարդուց ավելի, այն ծառայություններ է մատուցում Սինգապուրի, Ինդոնեզիայի, Ֆիլիպինների, Մալայզիայի, Թաիլանդի, Վիետնամի, Մյանմարի եւ Կամբոջայի 190 քաղաքներում:




























