2018 թվականի մարտի 23-25-ը Աղվերանում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի 21-րդ Գերագույն ժողովը:
ՀՅԴ Հանրային կապերի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Ժողովի ավարտին ընտրվել է Գերագույն Մարմին` հետեւյալ կազմով` Արսեն Համբարձումյան, Հրաչ Թադեւոսյան, Իշխան Սաղաթելյան, Արթուր Եղիազարյան, Սիմոն Սիմոնյան, Սպարտակ Ղարաբաղցյան, Վահագն Մատինյան, Արթուր Ղազարյան, Կարեն Մնացականյան:
ՀՅԴ Հայաստանի նորընտիր Գերագույն Մարմնի անդրանիկ նիստում Գերագույն Մարմնիներկայացուցիչ ընտրվեց Արսեն Համբարձումյանը:




























