Եգիպտոսի բոլոր նահանգներում երկուշաբթի օրը՝ տեղական ժամանակով ժամը 9.00-ին, մեկնարկել է նախագահական ընտրությունների քվեարկությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Քվեարկությունը կազմակերպվել է 13 հազար ընտրատարածքներում, ընտրությունների ընթացքը կվերահսկեն 16 հազար դատավոր, 44 եգիպտական եւ 4 միջազգային հասարակական կազմակերպությունների դիտորդներ: Անվտանգությունն ապահովում են Ներքին գործերի նախարարությունը եւ բանակը:

Եգիպտոսում քվեարկելու իրավունքը ունեն 18 տարեկանը հատած բոլոր քաղաքացիները, չեն կարող քվեարկել զինծառայողները եւ ոստիկանության աշխատակիցները: 2017 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով՝ Եգիպտոսում 59 միլիոն ընտրող է գրանցվել, ինչը 8 միլիոնով ավելի է, քան 2014 թվականի նախագահական ընտրություններին: