Twitter-ն արգելել է իր հարթակում կրիպտոարժույթների գովազդների տեղադրումը, հաղորդում է Reuters-ը:
Խոսքը վերաբերում ICO գովազդի արգելքին (կրիպտոարժույթների տոկեննրի նախնական տեղաբաշխում), տոկենների վաճառքին, կրիպտոդրամապանակներին եւ կրիպտոարժութային բորսաներին:
Մարտի 14-ին Alphabet Inc-ը՝ Google-ի մայր ընկերությունը, հայտարարել էր կրիպտոարժույթների գովազդների, ICO-ի եւ բինարային օպցիոնների տեղադրման արգելքի մասին:
Facebook-ը նույնպես որոշել է արգելել իր հարթակում կրիպտոարժույթների գովազդը: Այս միջոցները պետք է բարձրացնեին Facebook-ում «ֆինանսական ապրանքների ամբողջականությունը եւ անվտանգությունը»:




























