Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Ֆեյսբուքում» դիմել է ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի դեսպանատներին ու խնդրել ՌԴ ԱԳՆ տեղեկություններ ուղարկել, որոնք դիվանագիտական առաքելությունները որպես «ապացուցողական բազա» են օգտագործում  ՀԳՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի թունավորման գործում, փոխանցում է Gazeta-ն:

«Ես դիմում եմ Մոսկվայում ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի դեսպանատներին խնդրանքով՝ ԱԳՆ տեղեկություններ ուղարկել, որոնք նրանք միմյանց են փոխանցում որպես «ապացուցողական բազա», սակայն ռուսական կողմին չեն տալիս եւ չեն հրապարակայնացնում»,- գրել է նա:

Զախարովան նաեւ հարց է հնչեցրել, թե «միջադեպի ամփոփմամբ ինչ կնիք պիտի պոկվի», որը կարող է ապացուցել «պետության ներգրավվածությունը նման սարսափելի հանցագործությանը»:

Մարտի 26-ին ԱՄՆ-ն հայտարարել էր ռուսաստանցի 60 դիվանագետների վտարման մասին: Ֆրանսիան, Գերմանիան եւ ԵՄ մի շարք երկրներ նույնպես հայտարարել էին համանման միջոցառումների մասին: Այս երկրներին էին միացել Կանադան եւ Ավստրալիան: