Թերթը հայտնում է, որ մոտավորապես 10 տարի հետո համաշխարհային ռեկորդները հազվագյուտ երեւույթ կդառնան սպորտում: Այդ կարծիքին է Հարավային Կորեայի զարգացման ինստիտուտի պրոֆեսոր Չհան Յու Սանը, որը համոզված է, որ մարդկային հնարավորությունները անսպառ չեն:
Օրինակ, 100 մ մրցավազքում աշխարհի ռեկորդը, որն այսօր 9,51 վայրկյան է, գիտնականի կարծիքով, կթարմացվի առավելագույնը եւս 0,07 վայրկյանով: Դրա համար շուրջ 10 տարի կպահանջվի: Այնուհետեւ ռեկորդների հավանականությունը կտրուկ կնվազի, քանզի կսպառվեն նաեւ մարդու օրգանիզմի հնարավորությունները:
Գիտնականը նման եզրակացության է հանգել, ուսումնասիրելով վերջին 100 տարում լողի եւ վազքի արդյունքների դինամիկան: Նրա կարծիքով, 2016թ. օլիմպիական խաղերից հետո նոր ռեկորդների դժվար է սպասել:




























