Սաուդյան Արաբիայի՝ արտերկրում սովորող  տասնյակ հազարավոր ուսանողներ 2000-ական դոլար կստանան կառավարությունից, հաղորդում է AP-ն: Սալման թագավորը հավանություն տվել իր որդի եւ ժառանգ, արքայազն Մոհամմեդ բին Սալմանի կոմղից՝  արտերկրում ուսանող երիտասարդներին պետական կրթաթոշակ տրամադրելու մասին արված առաջարկին:

Թագավորը հավանություն է տվել նաեւ օտարերկրյա կրթաթոշակների ծրագրի ընդլայնման վերաբերյալ առաջարկին, որը ներառում է որոշակի պահանջներին համապատասխանող եւ արտերկրում սեփական հաշվին սովորող սաուդյան ուսանողներին:

2016 թվականին թագավորությունը պետական ծախսերը կրճատելու նպատակով սկսել է սահմանափակել իր առատաձեռն բազմամիլիոնանոց կրթաթոշակային ծրագրերն արտասահմանում: Սաուդյան Արաբիայի ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ 2014 թվականի 200 հազար ուսանողի համեմատ այժմ պետական կրթաթոշակ ստանում է արտերկրում ուսանող 90 հազար սաուդցի: