Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ մաֆիոզները չեն կարող իրենց քրիստոնյա անվանել, քանի որ «իրենց հոգիներում մահ են կրում»: Այս մասին Սուրբ Պետրոսի հրապարակում քարոզի ժամանակ ասել է նա, հաղորդում է Reuters-ը:

Խոսելով «կեղծ քրիստոնյաների» մասին, որոնք կոռումպացված լինելով քարոզիչներ են ներկայանում, Պապը նշել է.

 «Պետք չէ հեռու գնալ, եկեք մտածենք, թե ինչ է կատարվում հենց այստեղ: Ինչ կասեք այսպես կոչված քրիստոնյա մաֆիոզիների մասին: Նրանց մեջ ոչ մի քրիստոնեկան բան չկա: Նրանք իրենց քրիստոնյաներ են անվանում,  բայց իրենց հոգիներում մահ են կրում»: Նա հավատացյալներին կոչ է արել աղոթել մաֆիոզիների համար, որպեսզի Աստվածը «հասնի նրանց հոգիներին»

Իտալիայում կազմակերպված հանցավոր խմբերի շատ անդամներ՝ ինչպիսիք են Սիցիլիայում «Կոզա Նոստրան» եւ Կալաբրիում «Նդրանգետան»իրենց կրոնական խմբի մի մաս են համարում:

Քաղաքը եւ Oppido Mamertin-ն 2014 թվականին Կալաբրիայի շրջանում հայտնի դարձան նրանից հետո, երբ ավանդական կրոնական արարողության ժամանակ Տիրամոր արձանը տանող տեղացիները, ճանապարհից թեքվեցին, որպեսզի անցնեն մաֆիայի տեղական բոսի տան մոտով, որը հիվանդ էր: Նրանք կանգնեցին նրա  տան դիմաց եւ մի փոքր թեքեցին արձանը, կարծես ծնկի իջան, որպես հարգանքի նշան կլանին: