Twitter-ն ընդմիշտ արգելափակել է աջ արմատական Անգլիական պաշտպանության լիգայի հիմնադիր Թոմի Ռոբինսոնի էջերը:
Independent-ի հաղորդմամբ՝ Ռոբինսոնի անձնական ու այլ էջը, որը նույնպես կապված է նրա հետ, արգելափակված են եւ անհասանելի են:
Twitter-ը հաղորդել է, որ ընկերության քաղաքականությունն արգելում է բռնության խրախուսումը, ինչպես նաեւ մի շարք պատճառներով մարդկանց հանդեպ բռնությանը դրդելը:
Անգլիական պաշտպանության լիգան բրիտանական, հիմնականում երիտասարդական, ոչ կառավարական կազմակերպություն է, որը դեմ է երկրի իսլամացմանը: Այն երթեր ու ցույցեր է անցկացնում, հանրային բողոքներ է կազմակերպում՝ դեմ արտահայտվելով նոր մզկիթների կառուցմանը եւ բրիտանացիներին իսլամական մշակույթի եւ շարիաթի օրենքների պարտադրմանը:




























