Playboy Enterprises-ը օգտատերերի տվյալների արտահոսքի մասին վերջին սկալնդալի պատճառով որոշել է հեռանալ Facebook-ից, հաղորդում է AP-ն:

Playboy-ում նշել են, որ ցանկացած դեպքում դժվար էր արտահայտել իրենց արժեքները բովանդակության վերաբերյալ խիստ քաղաքականության պատճառով, որը ներառում է  մերկ լուսանկարների սահմանափակումները:

Մոտ 25 միլիոն մարդ հետեւում էր Playboy-ի ֆեյսբուքյան էջերին: Playboy Enterprises Inc.-ը հայտարարում է, որ ապաակտիվացումնում է իր էջերը, որոնք ուղղակիորեն կառավարում էր:

Սկանդալից հետո սոցիալական ցանցում իրենց էջերը ջնջել են Mozilla-ն, SpaceX-ը, Tesla-ն եւ գերմանական Commerzbank բանկը: