Եվրոպական միությունը չի քննարկում Nabucco եւ «Հարավային հոսք» գազատարների նախագծերի միավորման հարցը, հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Մարլենե Հոլցները:
«Մենք բաց ենք գազի առաքումների ուղիները վերաբաժանելու հնարավորությունների համար, մասնավորապես «Հարավային հոսքի» համար: Բայց մենք հանդես ենք գալիս հօգուտ «7-րդ տրանսպորտային միջանցքի», իսկ Nabucco-ն այդ ուղղությամբ մեր գլխավոր քայլերից մեկն է: Մենք չենք դիտարկում նման միավորման որեւէ նախագիծ»,- նկատել է Հոլցները:
Վերլուծաբանների կարծիքով, եվրոպացիների նախաձեռնած Nabucco նախագիծը «Հարավային հոսքի» մրցակիցն է, եւ միտված է նվազեցնելու ԵՄ կախվածությունը ռուսական գազից:
Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը արդեն կասկած է հայտնել Nabucco-ի կենսունակության վերաբերյալ, այդուհանդերձ ԵՄ-ն շարունակում է պնդել, որ Nabucco նախագիծը հեռանկարային է:




























