Սաուդյան Արաբիայի լայնորեն գովազդված բարեփոխումները ոչ մեկի չեն հիմարացնի, հայտարարել է իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը, որը թագավորության բարեփոխումները փիար է անվանել, հաղորդումէ AFP-ն:
«Փորձելով ծաղկեցնել իր իմիջը Սաուդյան Արաբիայի ագրեսիվ քարոզարշավը, որը մռայլվում է խոսքի արտահայտման անխիղճ ճնշմամբ եւ Եմենում ռմբակծություններով, ոչ ոքի չի խաբի», - նշվում է Amnesty-ի հայտարարության մեջ:
Իրավապաշտպանները անդրադարձել են նաեւ թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանին:
«Թագաժառնգը բարեփոխիչ է համարվում, սակայն այլախոհների նկատմամբ ճնշումները երկրում միայն ուժեղացել են: Աշխարհի ամենալավ փիար մեքենան չի կարող ուղղել մարդու իրավունքների հարցով Սաուդյան Արաբիայի մռայլ վարկանիշը»:




























