Քուինսբորո բրիտանական քաղաքի բնակիչը որոշել է կենդանության ժամանակ իր հիշատակի ծեսը կազմակերպել, հաղորդում է Lenta-ն՝ հղում անելով Kent Online-ին:
2017 թվականի սեպտեմբերին 61-ամյա Դեվիդ Հյուզի մոտ հայտնաբերեցին շագանակագեղձի չարորակ ուռուցք: Մեկ ամիս անց նա իմացավ, որ քաղցկեղը հասել է վերջին փուլին, եւ մետաստազները տարածվում են ոսկորների վրա: Մեծ Բրիտանացին որոշել է չսպասել մահվան եւ կենդանության ժամանակ իր հոգեհացը կազմակերպել՝ հարազատներին, ծանոթներին եւ գործընկերներին վերջին անգամ տեսնելու համար:
Նա կանչել է մարդանց, ովքեր 1960 եւ 1970-ականներին ապրել են իր փողոցում, ովքեր սովորել են իր հետ կամ աշխատել:
Միջոցառմանը նրանց սպասում է 1970-1980-ականների ոճի երաժշտություն, գումարային շահումներով վիկտորինա, վիճակախաղ եւ հյուրասիրություն: Հավաքված փողերը կնվիրաբերվեն քաղցկեղի ոլորտում հետազոտոթյուննեի համար:



























