Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը չի ժխտել դժոխքի գոյությունը, հայտարարել են Վատիկանում՝ հերքելով իտալական La Repubblica թերթում տեղ գտած հրապարակումը, փոխանցում է DW-ն:
Պարբերականը հայտնել էր, որ մարտի 27-ին Հռոմի պապը թերթի հիմնադիր, իտալացի լրագրող Էուջինիո Սկալֆարիի հետ զրույցում հայտարարել էր, որ «դժոխք չկա, սակայն կա մեղսավոր հոգիների անհետացում»: Ընդ որում, Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը պարզաբանել էր, որ մահից հետո ապաշխարող մեղսավորները ներում են ստանում:
93-ամյա Սկալֆարին հիշողությամբ է վերապատմել զրույցը, եւ մեջբերումներից եւ ոչ մեկը հավաստի չէ, վստահեցրել են Վատիկանում՝ նշելով, որ զրույցը հարցազրույցի մաս չէր կազմում: Ըստ կաթոլիկ եկեղեցու ուսմունքի՝ «մահացու մեղքերի մեջ թաղված մարդկային հոգիները դժողք են ընկնում եւ պատիժ են կրում իրենց գործած մեղքերի համար»:
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Վատիկանը հերքում է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի եւ Սկալֆարի զրույցից հետո հայտնվող հրապարակումները: Այդպես, 2014 թվականին Վատիկանում հերքել էին պնդումներն առ այն, որ պոնտիֆիկը իբր չի բացառել կաթոլիկ քահանաների կուսակրոնության համար որեւէ «լուծման» որոնումը:
Հասանելի է
русскийՏեղադրություն




























