Հորդանանի արեւմտյան ափին սկսել են սակրավորական աշխատանքներն այն տարածքում, որտեղ ենթադրաբար մկրտել են Հիսուս Քրիստոսին, հաղորդում է The Daily Mail-ը:

Կասր էլ Յահուդ տարածքը գտնվում է Հորդանանի արեւմտյան ափին: Ամեն տարի այն այցելում են ավելի քան 0.5 միլիոն զբոսաշրջիկներ եւ ուխտավորներ: Համարվում է, որ հենց այդ վայրում են մկրտել Քրիստոսին: Այս տարածքից մի փոքր հեռու ականապատ դաշտեր են, որոնք դեռ վտանգ են ներկայացնում:

Արեւմտայն ափին քրիստոնեական եկեղեցիները հայտնվեցին դեռ IV դարում եւ ընդհուպ մինչեւ անցյալ հարյուրամյակի կեսերը ընդունում էին ծխականներին:

Սակայն իրար հաջորդող արաբա-իսրայելական հակամարտությունները փոփոխություններ մտցրեցին ընդունված կարգում: 1967-ի Վեցօրյա պատերազմից հետո Կասր  էլ Յահուդը վերածվեց ականապատ դաշտի, որը բաժանեց իսրայելցիներին եւ պաղեստինցիներին: Մուտքի ճանապարհները վտանգավոր էին դարձել հակատանկային ականների, իսկ եկեղեցական վայրերը` հակահետեւակային ականների պատճառով:

Ականազերծման առաջին աշխատանքները սկսվել էին 2000-ին: Այդ ժամանակ Հռոմի Հովհաննես Պետրոս II Պապի այցից առաջ (1920-2005) ականներից մաքրել եին նեղ հետիոտնային ճանապարհը: Այդ տարածքում երկար տարիներ ուխտավորները տեղաշարքժվելու համար դիմում էին իսրայելցի զինվորականների օգնությանը:

Միայն 2011-ին Իսրայելը ականազերծեց նեղ ավտոճանապարհը եւ սրբավայրը բացեցին այցելության համար:

2018 թվականի մարտին Կասր էլ Յահուդի վերջնական մաքրման նախագիծը մեկնարկեց: Նրա համար պատասխանատու է բրիտանական  The Halo Trust ականազերծման կազմակերպությունը, որը մեկ տարվա ընթացքում նախատեսում է 1 քառակուսի մետրն անվտանգ դարձնել: Ծրագիրը ֆինանսավորվում է Իսրայելի եւ մի շարք մասնավոր կազմակերպությունների կողմից: Ականազերծումը կարժենա 1,15 մլն դոլար:

Աշխատանքները մեկնարկել են Եթովպիայի ուղղափառ եկեցեղուն պատկանող սեփականության ականազերծումից:

Halo Trust-ի փորձագետները նաեւ մանրակրկիտ աշխատանք են կատարում փաստաթղթերով շրջանների հիմնավորման համար, որտեղ կարող են ականներ մնալ:

Այդ նպատակով նրանք ուսումնասիրում են արխիվային գրառումները, քարտեզները եւ շփվում են Իսրայելի թոշակառու զինվորականների հետ, բայց դա միշտ չէ, որ օգնում է: Հորդանանի գետի շարժվող հողաշերտի պատճառով ականապատված գոտիների սահմանները կարող են փոխել իրենց ուրվագծերը եւ գտնվելու վայրը: