Ոստիկանության օրվա առթիվ Սերժ Սարգսյանն այսօր՝ մարտի 30-ին, ոստիկանների է պարգեւատրվել:

Նախագահը մասնավորապես Երախտագիտության մեդալով է պարգեւատրել լրատվության վարչության պետ ոստիկանության գնդապետ Աշոտ Ահարոնյանին, անձնագրային եւ վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանին, ոստիկանության շտաբի պետի տեղակալ - միջազգային համագործակցության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Պողոսյանին:

«Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով պարգեւատրվել են ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ ոստիկանության գնդի հրամանատարի տեղակալ, ոստիկանության գնդապետ Անդրանիկ Առաքելյանը, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ռոման Կիրակոսյանը, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 2-րդ վարչության պետ, Կորյուն Հարթենյանը, Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետի տեղակալ Կարեն Բունիաթյանը: Ոոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գնդի (թիվ N զորամաս) հրամանատար, գնդապետ Գուրգեն Գրիգորյանը պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով: Ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արման Չիլինգարյանը պարգեւատրվել է Մխիթար Գոշի մեդալով: