Սպիտակ տան եւ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սիրիայից ամերիկյան ուժերի հնարավոր արագ դուրսբերման մասին հայտարարությունների վերաբերյալ մանրամասն բացատրություն չեն տվել:
«Նախագահն իր հայտարարությունով արդեն ամեն ինչ ասել է», - ՏԱՍՍ-ին հայտնել է Սպիտակ տանն առընթեր ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչը:
Պենտագոնում միայն վստահեցրել են, որ Սիրիայում ԱՄՆ զինվորականների խնդիրները մնում են նույնը:
«ԻՊ-ին ոչնչացնելու մեր առաքելությունը չի փոխվել: Նախագահի հայտարարությունների վերաբերյալ լրացուցիչ մեկնաբանությունների համար ես առաջարկում եմ դիմել Սպիտակ տուն», - իր հերթին ասել է պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչ, մայոր Ադրիան Ռենքին Գելոուեյը:
Մարտի 29-ին Օհայոյում նախագահն ասել էր, որ ԱՄՆ-ն այժմ «Սիրիայից ԻՊ-ի ոգին է հեռացնում» եւ կարող են այնտեղիօց շատ արագ դուրս գալ՝ թույլ տալով ուրիշներին հոգ տանել արաբական պեպության վիճակի մասին:




























