Թուրքմենստանի նախագահի որդին՝ Սերդար Բերդիմուհամեդովը նշանակվել է արտաքին գործերի փոխնախարար, հաղորդել է Թուրքմենստանի հեռուստատեսությունը:
Համապատասխան հրամանագիրը ստորագրել է նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը:
Սերդար Բերդիմուհամեդովը ծնվել է 1981-ին: Նա ավարտել է Ս. Ա. Նիյազովի անվան գյուղատնտեսական համալսարանը ինժեներ տեխնոլոգ մասնագիտությամբ: 2008-2011 թվականներին սովորել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Դիվանագիտական ակադեմիայում եւ ստացել միջազգային հարաբերությունների փորձագետի մասնագիտություն: 2011-2013 թվականներին նա նաեւ սովորել է Ժնեւում՝ Անվտանգության քաղաքականության կենտրոնում՝ եվրոպական եւ միջազգային անվտանգության ոլորտի փորձագետի մասնագիտությամբ:
Մարտի 25-ի ընտրությունների արդյունքներով նա ընտրվել է երկրի Մեջլիսի պատգամավոր:




























