Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը 110 ֆունտ սթերլինգ է վճարել իր դիմանկարի համար, որում նա պատկերված է Եվրամիությունից դուրս գալու ընթացակարգի սկզբի մասին փաստաթուղթը ստորագրելու պահին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», վկայակոչելով Telegraph թերթին:

Հրատարակության համաձայն՝ դիմանկարի հեղինակը նկարիչ Ջեյմս Դրեյքն է:

Դրեյքը դեռ նախորդ տարվա վերջին կտավը ուղարկել էր վարչապետին որպես նվեր: Բրիտանական նախարարական օրենսգրքի համաձայն, եթե նվերի գինը գերազանցում է 140 ֆունտ սթերլինգը, ապա պաշտոնյան պարտավոր է իր միջոցներից վճարել գումարի մնացած մասը:

ԶԼՄ-ների տվյալներով՝ Մեյի դիմանկարը գնահատվել է 250 ֆունտ սթերլինգ, ուստի 2017 թվականի դեկտեմբերին բրիտանացի վարչապետը ստիպված էր 110 ֆունտսթերլինգ վճարել, որպեսզի կարողանա իր անձնական սենյակներից մեկում կախել դիմանկարը:

Բրիտանիան ԵՄ-ն կլքի 2019 թվականին մարտի 29-ին: