Միխայիլ Սաակաշվիլին պատմել է իր ներկայիս քաղաքական գործունեության մասին եւ տեղեկացրել, թե երբ մտադիր է վերադառնալ Ուկրաինա: Այս մասին նա ասել է NewsOne հեռուստաալիքի հաղորդման ժամանակ:

Սաակաշվիլին հայտարարել է, որ մտադիր է դա օրինական ճանապարհով անել: Այժմ, ըստ Օդեսայի մարզի նախկին ղեկավարի, նրա իրավաբանների թիմը Ուկրաինայի դատարաններ բողոքարկումներ է ներկայացնում: Երբ բոլոր ատյանները սպառվեն, նրանք դիմելու են ՄԻԵԴ:

Իր նախկին դաշնակցին, իսկ այժմ գլխավոր ընդդիմախոսին Սաակաշվիլին աննախանձելի ճակատագիր է կանխատեսում:

 «Նա ավելի վատ ավարտ կունենա, քան Յանուկովիչը», — Պորոշենկոյի ապագայի մասին ասել է նա:

«Պորոշենկոն կարող էր նոր Չերչիլ դառնալ, Ուկրաինան Եվրոպայի գերտերություն դարձնել, բայց նա հեղինակազրկեց Ուկրաինան»:

Սաակաշվիլին նաեւ խոսել է վերջին իրադարձությունների մասին: Նա նշել է, որ այժմ իշխանություններն ամեն ինչ անում են նրան եւ մյուս ընդդիմադիր գործիչներին Սավչենկոյի գործի հետ կապելու համար, որը ըստ նրա արհեստականորեն է ստեղծել:

 Զրույցի ժամանակ նա անդրադարձել է նաեւ Սավչենկոյի անձին:

 «Եթե պարզ ասենք, նա հիմար, անպատասխանատու, խելապակաս է»: