Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը կիրակի պատարագ է մատուցել Ռուսաստանի Ամենափրկիչ Քրիստոս եկեղեցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Այս օրը ուղղափառ եկեղեցու հետեւորդները նշում են 12 գլխավոր տոներից մեկը՝ Տիրոջ մուտքը Երուսաղեմ կամ Ծաղկազարդը։ Պատրիարքը պատարագի ժամանակ հավատացյալների ուշադրությունը հրավիրել է ժամանակակից մարդու համար ամենաանհասկանալի առաքինության՝ հեզության վրա։
Նրա խոսքով, «հեզությունը մարդուն ավելի թույլ չի դարձնում, ընդհակառակը, մարդկային ուժերին ավելանում է Աստվածային ուժը եւ թույլ է տալիս հասնել հզոր արդյուքների ոչ թե ուժով, այլ խոնարհությամբ։




























