Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը կիրակի Զատկի առթիվ շնորհավորել է Հռոմի Ֆրանցիսկոս պապին, Պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդին, Եթովպիայի պատրիարք Աբունա Մատիաս 1-ին, Ղպտիական եկեղեցու առաջնորդ Տավադրոս 2-րդին եւ բոլոր մյուս քրիստոնեկանա եկեղեցիների առաջնորդներին, որոնք Գրիգորյան տոմարով այս տարի Զատիկը տոնում են ապրիլի 1-ին, հայտնում է Մոսկվայի պատրիարքարանի կայքը։
«Ձեզ եմ դիմում ուրախ ողջունով՝ «Քրիստոս հարյավ ի մեռելոց»,-նշված է ուղերձում։
Նա քրիստոնյա առաջնորդներին իրենց բարձր եւ պատասխանատու ծառայության մեջ մաղթել է «կորով եւ Աստծո առատաձեռն օգնություն»:
Նշենք, որ ուղղափառ եկեղեցիները հետեւում են Հուլյան տոմարին եւ Քրիստոսի հարության տոնը այս տարի կնշեն ապրիլի 8-ին։




























