Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը տիկնոջ հետ միասին ներկա է գտնվել Փհենյանում հարավկորեական գեղարվեստական համույթի համերգին: Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Կորեայի հանրապետության մշակույթի, սպորտի եւ տուրիզմի նախարարության հայտարարությունը։

«Ռենհապ» գործակալության տվյալներով, Կիմ Չեն Ընը դարձել է Հյուսիսային Կորեայի առաջին առաջնորդը, որը այցելել է հարեւան երկրի գեղարվեստական խմբի ելույթին։ Սակայն, նրա հայտնվելն այնտեղ սպասելի էր, քանի որ Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը փետրվարին այցելել էր Փհենչհանում Ձմեռային օլիմպիական խաղերի պատվին անցկացվող հյուսիսկորեական խմբի ներկայացմանը։

Կիմ Չեն Ընը շեշտել է, որ պետք է ավելի հաճախ այսպիսի մշակութային միջոցառումներ անցկացնել, որոնք կմիավորեն Հարավն ու Հյուսիսը։