ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն կքննարկեն Թրամփի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդի առաջիկա հանդիպումը, հաղորդում է Սպիտակ տունը:

Թրամփի եւ Աբեի հանդիպումը կկայանան ապրիլի 17-18-ը Ֆլորիդայում գտնվող Թրամփի Մար-ա-Լագո կալվածքում, որտեղ նրանք «կքննարկեն Հյուսիսային Կորեայի վրա առավելագույն ճնշում գործադրելու միջազգային արշավը»: Բացի այդ, զրուցակիցները կքննարկեն «արդար փոխադարձ առեւտրի եւ ներդրումային կապերի ընդլայնման ուղիները»:

Նախկինում Աբեն ասել էր, որ մտադիր է խնդրել Թրամփին քննարկել Կիմ Չեն Ընի հետ Հյուսիսային Կորեայի կողմից առեւանգած ճապոնացիների հարցը: