Մահացել է Նելսոն Մանդելայի նախկին կինը՝ Վիննի Մադիկիձելա-Մանդելան: Նա 81տարեկան էր: Նա մահացել է Յոհանեսբուրգի հիվանդանոցում տեւական հիվանդությունից հետո:
Վիննի Մանդելան, որը 38 տարի եղել է Նելսոն Մանդելայի կինը, կարեւոր դեր է խաղացել սպիտակամորթների փոքրամասնության կառավարման դադարեցման դեմ պայքարում:
Ամուսնական կյանքի մեծ մասը Վիննին եւ Նելսոնն առանձին են ապրել: Նելսոնը դատապարտվել էր 27 տարվա ազատազրկման՝ Վիննիին թողնելով 2 դուստրերի հետ: 1990-ին աշխարհը հետեւում էր, թե ինչպես Նելսոն Մանդելան դուրս եկավ բանտից Վիննիի հետ միասին: Նրանք բաժանվեցին 1992-ին, իսկ պաշտոնապես ամուսնալուծվեցին 1996-ին:
Վիննի Մադիկիձելա-Մանդելան ոչ միանշանակ հեղինակություն ունի: Նրա կողմնակիցները նրան անվանում են «ազգի մայր»:
Նա ղեկավարում էր Կանանց աֆրիկյան ազգային կոնգրեսի լիգան , եղել է ԱԱԿ-ի Գործադիր կոմիտեի անդամ:
1980-ականներին Վիննին խնամազուրկ երեխաներին դաստիարակելու հարմար պատրվակով Յոհոնեսբուրգի արվարձանում ֆուտբոլային ակումբ ստեղծեց: Հետագայում պարզ դարձավ, որ «ֆուտբոլիստներն» ընդամենը «ազգի մոր» թիկնապահների ավազակախումբ է: Պարզվել էր, որ 1989-ին Վիննին առնչություն ուներ նրանց կողմից կատարված ազատագրական շարժման 14-ամյա ակտիվիստի սպանությանը: Դեռահասի սպանության համար պատասխանատվություն ստանձնեց ոմն Ջոնսոնը, որը համարվում էր «ակումբի մարզիչ»:
Եվ թեեւ հանցագործությունը տեղի էր ունեցել Վիննիի տանը, նա միայն տուգանք վճարեց՝ ասելով, որ սպանության օրը քաղաքում չի եղել:
Սակայն հետագայում 1997-ի վերջին Անգլիայում հրապարկվել էին եւս մեկ «ֆուտբոլիստի» ցուցմունքները, որը պնդում էր որ նա ոչ միայն ներկա է եղել սպանությանն, այլեւ դանակի 2 հարված է հասցրել: Վիննի Մանդելան 5 տարվա ազատազրկման դատապարտվեց:
Դատապարտվելուց հետո նա շուտով հրաժարական տվեց ԱԱԿ-ի բոլոր ղեկավար պաշտոններից:
2004-ի հունիսին Պրետորիայի Բարձրագույն դատարանի դատավորը որոշեց, որ հանցագործությունները «շահադիտական նպատակներով չեն կատարվել»: Դատավորը չեղյալ համարեց գողության դատավճիռը, սակայն ուժի մեջ թողեց խարդախության մեղադրանքը՝ նրան 3 .6 տարվա պայմանական ազատազրկման դատապարտելով:




























