ԱՄՆ-ի ռազմական օդուժի ավիահարվածի հետեւանքով Սոմալիում սպանվել են «Ալ Շաբաբ» խմբավորման 5 ահաբեկիչները, հայտնում է AFP-ն:

ԱՄՆ-ի հրամանատարությունը հայտնել է, որ այդ գործողությունը իրականացվել է Սոմալիի կառավարության հետ համակարգման արդյունքում, որի հետեւանքով «հինգ ահաբեկիչներ սպանվել են եւ մեկ մեքենա ոչնչացվել է»: