Առաջարկվում է փոփոխություններ մտցնել 2016 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Կանոնակարգում: Այս մասին ապրիլի 3-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին հայտարարեց Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը:

Մասնավորապես, առաջարկվում է Ազգային Ժողովի նիստի անցկացման ժամի եւ օրակարգի մասին տեղեկությունը տրամադրվի Ազգային Ժողովի պաշտոնական կայքէջի միջոցով՝ նիստից երեք օր առաջ: Բացի այդ, առաջարկվում է, որպեսզի ԱԺ խոսնակը հնարավորություն ունենա որոշումներ կայացնել եւ անհրաժեշտության դեպքում արգելել տեղեկատվության տրամադրումը խորհրդարանի ինտերնետային կայքի միջոցով:

Վերջին կետի կապակցությամվ դժգոհություն հայտնեց «Ելք» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը: «Մենք  լրատվամիջոցների հետ միշտ բաց ենք աշխատել: Չե՞ք կարծում, որ դա կարող է լրատվամիջոցների ներկայացուցիչների համար որոշակի սահմանափակումների հանգեցնել: Ես այդքան էլ չեմ հասկանում, թե ինչու է դա անհրաժեշտ»,- նշեց Մարուքյանը: Կարինե Աճմեյանը, ով եւ փաստաթղթի հեղինակն է, նշեց, որ պատրաստ է լսել դիրքորոշումը եւ հաշվի առնել ընդդիմադիր պատգամավորի մտահոգությունները՝ պատրաստակամություն դրսեւորելով մի շարք փոփոխություններ մտցնել օրինագծում:

Ինչեւէ, օրինագիծը դրական եզրակացության արժանացավ խորհրդարանական հանձնաժողովի կողմից: