Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ Անկարան պատրաստ է աջակցել Մոսկվայի և Կիևի միջև ուղղակի շփումներ հաստատելու նախաձեռնություններին, հայտնում է Թուրքիայի նախագահի աշխատակազմը։
Զրույցի ընթացքում Էրդողանն ու Պուտինը քննարկել են Ռուսաստանի և Թուրքիայի երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային հարցեր։
Էրդողանն ընդգծել է Սև ծովում անվտանգ նավագնացություն ապահովելու ջանքերի կարևորությունը։ Նրա խոսքով՝ Թուրքիան այսուհետ ևս պատրաստ է աջակցել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղղակի շփումների հաստատմանն ուղղված նախաձեռնություններին։
Թուրքական կողմը նման աջակցության հնարավոր ձևաչափերի մասին այլ մանրամասներ չի հայտնել։
Էրդողանը նաև շնորհավորել է Պուտինին ծննդյան օրվա, ինչպես նաև Պետական դումայի ընտրություններում նրա կուսակցության արձանագրած հաջողության կապակցությամբ։





























