ՀՀ իշխող Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցությունը ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին նշանակել է Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովի նոր անդամ: Այս մասին ապրիլի 3-ին կայացած նիստին հայտարարել է հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը:

Նրա խոսքով՝ Սարգսյանը կզբաղեցնի Հրայր Թովմասյանի տեղը, ով խորհրդարանի կողմից ընտրվել է սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում: «Ես համոզված եմ, որ Սարգսյանի՝ որպես նախկին ոստիկանապետի եւ շատ հարգարժան մարդու մասնակցությունը զգալի եւ լուրջ ազդեցություն կունենա հանձնաժողովի աշխատանքների արդյունավետության վրա»,- ասել է Կոստանյանը: