Ղազախստանի իշխանությունները երկրի տարածքում կսահմանափակեն Telegram-ի աշխատանքը, եթե դատարանի՝ մեսենջերի ալիքներից արգելված «Ղազախստանի ժողովրդավարական ընտրություն» հասարակական շարժման նյութերը հեռացնելու մասին որոշումն ի կատար չածվի: Այս մասին հայտնել է երկրի տեղեկատվության եւ հաղորդակցությունների նախարար Դաուրեն Աբաեւը:
Աստանայի Եսիլյան շրջանային դատարանը մարտին չգրանցված «Ղազախստանի ժողովրդավարական ընտրություն» հասարակական շարժումը ծայրահեղական կազմակերպություն է ճանաչել եւ արգելել դրա գործունեությունը երկրի տարածքում:
Նախարարը հայտնել է, որ Telegram-ին պաշտոնական ծանուցում են ուղարկել դատական որոշման կատարման մասին:
«Այսօրվա դրությամբ Telegram-ի ղեկավարությունը քննարկում է ծանուցումը: Դատական որոշումը չկատարելու դեպքում, նախարարությունը երկրի օրենսդրությանը համապատասխան կարող է մեսենջերի տարածման սահմանափակման միջոցներ ձեռնարկել ընդհուպ մինչեւ ամբողջական արգելափակումը», — ասել է Աբաեւը:




























