Հայաստանում սննդի առաքման առաջատար Menu.am ընկերությունն էլ ավելի հարմարավետ է դարձնում պատրաստի սնունդ պատվիրելը՝ շնորհիվ «Վերցրու ինքդ» ծառայության։

Menu.am-ի հաճախորդները կարող են պատվիրել ցանկացած ուտեստ ավելի քան 500 սրճարանից եւ ռեստորանից , չվճարելով առաքման գումարը։ Ավելին ՝«Վերցրու ինքդ» ծառայության շրջանակում, Menu.am-ը վերադարձնում է պատվերի գումարի 10%-ը ՝ բոնուսի տեսքով։ Պարզապես պատվիրեք ձեր սնունդը Menu.am-ից եւ վերցրեք այն ձեր սիրած սրճարանից կամ ռեստորանից:
«Մռայլ ձմռանից հետո, երբ սկսվում են տաք, արեւոտ օրեր, բոլորս էլ սիրում ենք ընդմիջման ժամին կամ երեկոյան դուրս գալ եւ քայլել Երեւանում։ Մենք առաջարկում ենք մեր հաճախորդներին համատեղել հաճելին օգտակարի հետ․ պատվիրել ուտելիքներ Menu.am-ով սիրած ռեստորաններից, սրճարաններից եւ օգտվել «Take Away» ծառայությունից՝ վերցնելով պատվերն ինքնուրույն։ Այսպես, հաճախորդները ոչ միայն կխնայեն առաքման 400 դրամը, այլեւ կստանան 10% բոնուս պատվերի արժեքից», -մեկնաբանեց Menu.am-ի տնօրեն Սեւադա Բաղդյանը:
Նշենք, որ ակցիան հասանելի է բոլոր քաղաքներում, որտեղ գործում է Menu.am-ը՝ Երևան, Գյումրի, Վանաձոր, Աբովյան, Դիլիջան, Հրազդան և Ծաղկաձոր:



























