Չինաստանի վրա ճնշում գործադրելու արտասահմանյան պետությունների փորձերը՝ կապված նրա առեւտրային քաղաքականության հետ ձախողման են դատապարտված: Այս մասին Չինաստանի ֆինանսների փոխնախարար Չժու Գուանյաոն հայտարարել է Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ առեւտրային հարցերով լարվածության աճի լույսի ներքո, փոխանցում է AP-ն:
Նրա խոսքով՝ Պեկինը հույս ունի, որ 2 կողմերը կկարողանան միմյանց հետ կառուցողական աշխատել՝ «կամայական գործելու» փոխարեն: Նա նշել է, որ Չինաստանը երբեք չի ենթարկվի արտաքին ճնշմանը, որ «կողմնակի ճնշումը միայն չին ժողովրդին կստիպի ու կխախուսի ավելի շատ աշխատել», ինչպես նաեւ ինովացիաներ ներդնել ու զարգանալ:
Նշենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է մաքսատուրք սահմանել 50 մլրդ դոլար գումարի չինական ապրանքների համար: Նա Չինաստանին մեղադրում է ամերիկյան մտավոր սեփականության գողության եւ անազնիվ առեւտրային քաղաքականության մեջ: Պեկինը բոլոր մեղադրանքները հերքում է՝ անհիմն որակելով: Չինաստանը հայտարարել է պատասխան միջոցառումների մասին, եթե ԱՄՆ-ն մաքսատուրք սահմանի:




























