Արժույթի միջազգային հիմնադրամն Ուկրաինայից պահանջում է բնակչության համար գազի գինը 35 տոկոսով բարձրացնել: Այս մասին Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը հայտնել է Liga.net-ի հետ հարցազրույցում:
Նրա խոսքով՝ եթե կառավարությունը գնա գազի գնի նման կտրուկ եւ մեծ բարձրացման քայլին, ապա «ուկրաինացի ժողովուրդն անմիջապես ոտքի կկանգնի»: «Կան ընթացիկ շատ խնդիրներ: Օրինակ՝ ԱՄՀ-ի հետ համագործակցությունը, որը մեզ առաջարկում է գազի սակագները 35 տոկոսով բարձրացնել: Ես ասում եմ՝ այո, հրաշալի է, բարձրացնել, իհարկե, կարելի է: Միայն թե ուկրաինացի ժողովուրդն անմիջապես ոտքի կկանգնի, իշխանությանը կփոխի: Իսկ դրանից հետո կքվեարկի պոպուլիստների օգտին, որոնք ամեն ինչ հետ կշրջեն: Հարգարժա՛ն գործընկերներ, դուք դա՞ եք ուզում»,- ասել է Ավակովը:



























