Անցյալ տարի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) Հայաստանի դեմ 15 նոր գործ է բացվել: Այս մասին նշվում է 2017 թվականի ընթացքում դատավճիռների կատարման ամենամյա զեկույցում:

Զեկույցում նշվում է, որ նախորդ տարի բացված դատական գործերը 10-ով ավելի շատ են եղել, քան 2016 թվականին էր: Փոխհատուցումների ընդհանուր գումարը, որը Հայաստանը պետք է վճարի անցած տարվա համար, 106 665 եվրո է կազմել:Հայաստանի դեմ հայցերի թիվը, որոնք քննարկման փուլում են, հասել է 30-ի, ինչը 2016 թվականի 19 գործերի համեմատ զգալիորեն աճել է:

Բացի այդ, փակվել է ընդամենը 4  գործ, ինչն ավելի քիչ է, քան 2016 թվականի 16 գործերը: Զեկույցի համաձայն՝ Հայաստանը վերջնական ժամկետներին վճարումները կատարել է 12 գործի դեպքում: Զեկույցում նաեւ նշվում են անցած տարվա ընթացքում գրանցված Հայաստանի ձեռքբերումները: Միջոցներ են ձեռնարկվել են առանց հիմնավորված կասկածի կամայական ձերբակալումների կանխարգելման համար: Բացի այդ, բարոյական վնասի համար փոխհատուցում է տրվում, եթե խախտումները կատարվել են անվտանգության ուժերի կողմից:

Ինչ վերաբերում է արդար դատաքննությանը, ապա բարելավվել է Վճռաբեկ դատարանի եւ Սահմանադրական դատարանի որոշումների հիմնավորվածության հետ կապված իրավիճակը:

Բացի այդ, զեկույցում ընդգծվում է, որ 2005 թվականին խաղաղ հավաքներին մասնակցության համար թույլատրված ձերբակալումներ էին գրանցվել, եւ 2011 թվականին խաղաղ հավաքների համար ավելի հստակ իրավական հիմք էր ընդունվել, որը լրացուցիչ երաշխիքներ է նախատեսում: Ընդհանուր առմամբ հավաքների ազատության եւ «ինքնաբուխ» հավաքների համար լրացուցիչ երաշխիքները, որոնք նախնական ծանուցում չեն պահանջում, 2015 թվականին  ներառվել են Սահմանադրությանը փոփոխությունների մեջ: