Ռուսաստանցի նախկին լրտես Սերգեյ Սքրիպալի դուստրը՝ Յուլյան, հայտարարել է, որ օրըստօրե ապաքինվում է, եւ շնորհակալություն հայտնել իր գործի նկատմամբ դրսեւորած բարձի հետաքրքրվածության համար: Յուլյայի հայտարարությունը հրապարակել է բրիտանական ոստիկանությունը, փոխանցում է AP-ն:

Նա նշել է, որ թունավորումից հետո ուշքի է եկել մոտ մեկ շաբաթ առաջ եւ շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր օգնության էին եկել: «Ես վստահ եմ, որ դուք հասկանում եք, որ այս ամբողջ միջադեպը ինչ-որ չափով շփոթություն է առաջացնում, եւ ես հույս ունեմ, որ դուք իմ ապաքինման ընթացքում կհարգեք իմ անձնական կյանքը եւ իմ ընտանիքին»,- նշվում է հայտարարության մեջ: