2015 թվականից Twitter-ը «ահաբեկչության խրախուսման» համար, արգելափակել է ավելի քան մեկ միլիոն էջեր՝ շարունակելով ջանքեր գործադրել հարթակը բռնության կոչերի համար «անցանկալի վայրի» չվերածելու համար, հաղորդում է AFP-ն `վկայակոչելով Twitter-ի թիմի հաղորդագրությանը:

Twitter-ը թափանցիկության մասին իր վերջին զեկույցում հայտնել է, որ 2017 թվականի հուլիս-դեկտեմբեր ժամանակահատվածում 274.460 էջեր փակվել են ահաբեկչության խրախուսման հետ կապված խախտումների համար: Նախորդ հաշվետու ժամանակահատվածի համեմատ այս ցուցանիշը նվազել է 8.4 տոկոսով եւ երկրորդ անգամ անկումը շարունակվում է:

 «Մենք շարունակում ենք տեսնել երկար տարիների ծանր աշխատանքի դրական եւ զգալի ազդեցությունը, ինչը մեր կայքը անցանկալի վայր է դարձնում նրանց համար, ովքեր ձգտում են ահաբեկչությանը աջակցել, որի արդյունքում այս տեսակի գործունեությունն ավելի է հեռանում Twitter-ից», - ասվում է հայտարարության մեջ: