Ռուսաստանցի գործարար եւ ներդրող Ռուբեն Վարդանյանը որոշակի վտանգ է տեսնում արհեստական ինտելեկտում: ՏԱՍՍ-ի հետ զրույցում Վարդանյանն ասել է, որ բարձր հավանականությամբ արդեն մեր կյանքի ընթացքում մարդկային զարգացման մակարդակի արհեստական ինտելեկտ կհայտնվի:
«Այսօր դեռ չկա հստակ պատկերացում, թե ի վերջո ինչ տեսակի արհեստական ինտելեկտ կստեղծի մարդկությունը եւ որքանով այն անվտանգ կլինի մարդու համար: Ինձ թվում է, որոշակի վտանգ կա: ֆանտաստ գրող Այզեկ Ազիմովը ռոբոտտատեխնիկայի երեք օրենք է ձեւակերպել՝ պարզ, բայց շատ կարեւոր: Դրանից ելնելով՝ որքանո՞վ արհեստական ինտելեկտը պետք է սահմանափակ լինի իր հնարավորություններում», - նշել է Վարդանյանը:
Նրա խոսքով՝ սպասվում է, որ ներկայումս գործող մասնագիտութուններից շատերը կանհետանան, քանի որ այդ գործառույթները կռոբոտացվեն:
«Մենք պետք է հասկանանք, որ եթե ռոբոտները սկսեն փոխարինել մարդկանմց, դա կարող է ոչ միայն փլուզել աշխատաշուկաները, այլեւ լուրջ փոփոխություններ կառաջացնի կրթաթոշակային համակարգում, որոնցում կրթաթոշակների վճարումներն առաջանում են աշխատող բնակչության հարկերից: Եթե չլինեն աշխատող մարդիկ, ո՞վ պետք է վճարի հարկերը, հետեւաբար թոշակառուները չեն կարողանա թոշակ ստանալ: Այդ կապակցությամբ հարց է առաջանում. ռոբոտները, որոնք փոխարինելու են մարդկանց, պե՞տք է հարկեր վճարեն?»:
Վարդանյանը կարծում է, որ սրանք լուրջ թեմաներ են, որոնք քննարկման կարիք ունեն:
«Մարդիկ վազում են տեխնոլոգիական նորույթների հետեւից՝ չհասկանալով, որ դրանք ոչ միայն հարմարավետություն են ստեղծում, այլեւ շատ լուրջ փոփոխություններ են առաջացնում, իսկ երբեմն էլ՝ սպառնալքիներ: Օրինակ՝ անցյալ տարի, անվճար ծրագրի մասին հայտարարվեց, որի օգնությամբ կարելի է երկու տեսանյութ համադրել եւ իրական մարդու պատկերը օգտագործել բոլորովին այլ համատեքստում:
Ընդ որում անհնար կլինի տարբերել՝ իրական է այդ տեսանյութը, թե մոնտաժված: Այսօրվա fake news աշխարհում, ռեալիթի շոուն, վիրտուալ իրականությունը խառնվում են եւ մենք պետք է սովորենք ապրել այս աշխարհում՝ մնալով նորմալ մարդ»:




























