Լիբանանն իր տնտեսության վերականգնման համար մոտ 2,8 մլրդ դոլար կստանա վարկերով եւ փոխառությամբ: Ինչպես հայտնել է Լիբանանի վարչապետի ավագ խորհրդականը, Փարիզում տեղի ունեցած երկրի տնտեսության աջակցությանը նվիրված համաժողովում դոնոր երկրները մոտ 2,8 մլրդ դոլար վարկ եւ դրամաշնորհ են հատկացրել, փոխանցում է Reuters-ը:

Նրա խոսքով՝ այս պահին խոսքը 1,8 մլրդ դոլար արտոնյալ վարկի եւ 800 մլն դոլար դրամաշնորհի մասին է: Ակնկալվում է, որ ֆինանսական այլ մուտքերի մասին կհայտարարվի ավելի ուշ:

Նա նշել է, որ հատկացված միջոցները ներառում են Սաուդյան Արաբիայից 1 մլրդ դոլարի վարկային գծի վերականգնում: