Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը արձագանքել է այն լուրերին, որոնց համաձայն նա ստացել է Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն, հաղորդում է TJ-ն:
ԶԼՄ-ները, մասնավորապես, «ՌԻԱ Նովոստին» հայտնել էին, որ փետրվարի 28-ին Դուրովը Մեծ Բրիտանիայում գրանցել է Telegram Open Network ընկերությունը եւ ձեռք է բերել այդ երկրի քաղաքացիությունը:
Միեւնույն ժամանակ Գրանցման պալատի կայքի փաստաթղթերում նշվում է, որ նա Մեծ Բրիտանիայի քաղաքացի է:
Սակայն TJ-ին հետ զրույցում Դուրովը հերքել է այս տեղեկությունը` այն անվանելով «կեղծ»: Այլ մեկնաբանություններ նա չի տվել:




























