Այսօր Twitter սոցցանցի աշխատանքը խափանվել է աշխարհի մի շարք երկրներում, հաղորդում  է Downdetector-ը:

«Twitter սոցցանցի աշխատանքը խափանվել է ԱՄՆ-ի Արեւելյան ափի ժամանակով 11:02-ից», - նշվում է հաղորդագրության մեջ:

Սոցցանցի վատ աշխատանքի մասին հայտնել են Մեծ Բրիտանիայի, Կոլումբիայի, Բրազիլիայի եւ Արգենտինայի օգտատերերը, ԱՄՆ արեւելյան ափի բնակիչները, ինչպես նաեւ Իսպանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի օգտատերերը, հայտնում է ՏԱՍՍ-ը: