Ապրիլի 6-ին, ժամը 21:36-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ֆանտան գյուղի մոտակայքում՝ Գութանասարի վրա, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գութանասարի վրա «Lincoln Navigator» մակնիշի 77 RR 337 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1975 թ. ծնված Ա. Ս.) մոտ 20 մ գլորվել է սարալանջից:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Չարենցավանի ԲԿ, այնուհետեւ՝ Երեւան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Փրկարարները փակել են գազի բալոնի փականը: