Ապրիլի 6-ին Երեւանի Դավիթ Բեկի փողոցում «Սանիթեք» ՍՊԸ-ին պատկանող «SCANIA» մակնիշի բեռնատարի վթարից տուժած 20 ամյա ուղեւոր Օնիկ Վարդանյանի վիճակը կայուն է, նա տեղափոխվել է հիիվանդասենյակ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին «Էրեբունի ԲԿ-ի» վերակենդանացման բաժանմունքից:

«Տուժողը երեկ հիվանդասենյակ է տեղափոխվել, վիճակը կայուն է: Նա ստացել էր թոքերի թեթեւ սալջարդ եւ սրունք-թաթային հոդում կոտրվածք: Նրա կյանքին վռշտանգ չի սպառնում»,- հայտնեցին վերակենդանացման բաժանմունքից:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ ԱԻՆ-ում ապրիլի 6-ին, ժամը 03:24-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Դավիթ Բեկի 40 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար՝ ավտոմեքենան շրջվել է, քաղաքացին արգելափակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Պարզվել է, որ «Սանիթեք» ՍՊԸ-ին պատկանող «SCANIA» մակնիշի 344 OF 61 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Խ., մոտ 25 տարեկան) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել ուղեւոր՝ 20-ամյա Օ. Վ.-ին, ով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Փրկարարները հատուկ տեխնիկայի (ավտոկռունկ) օգնությամբ ուղղել են ավտոմեքենան, իսկ ժամը 07:53-ին դուրս բերել ուղեւոր Հ. Ա.-ի (մոտ 25 տարեկան) դին: