Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի մարտի 28-ի գրությանը ի պատասխան ԱՀ ոստիկանությունից ներկայացվել են Ասյա Խաչատրյանի պնդումների վերաբերյալ մանրամասն պարզաբանումներ։

Հաշվի առնելով ներկայացված տվյալները քրեական վարույթի շրջանակներում ստուգելու անհրաժեշտությունը՝ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի ապրիլի 6-ի գրությամբ՝ Ասյա Խաչատրյանի պնդումների վերաբերյալ՝ Պաշտպանի աշխատակազմի տրամադրության տակ եղած նյութերն ուղարկվել են ԱՀ գլխավոր դատախազություն։

Նշենք, որ սոցիալական ցանցերում մեծ հնչեղություն է ստացել Ասյա Խաչատրյանի մասին նյութը, որտեղ նա պատմում է, որ Արցախի ոստիկանների ուշադրության դաշտում հայտնվել է փողոցում ծխելու ու մազերը կապույտ ներկելու պատճառով:

Արցախի ՄԻՊ-ն Ասյա Խաչատրյանի դեպքի վերաբերյալ մանրամասն պարզաբանումներ է պահանջել ոստիկանությունից